Առանց ուտելիքի մարդը կարող է գոյատևել մոտ 6 շաբաթ, իսկ առանց ջրի՝ 5-6 օր:
18.08.2021Չնայած բոլորիս կյանքում ջրի կարևորագույն դերին՝ քչերը գիտեն ջրի մասին այս փաստերը․ • Երկիր մոլորակի 70%-ը ծածկված է ջրով, սակայն միայն 3%-ն է պիտանի խմելու համար։ • 35 տոննա ջուր․ սա այն քանակն է, որը միջին վիճակագրական մարդը խմում է ողջ կյանքի ընթացքում։ Ի դեպ, թթվածնից հետո ջուրը գտնվում է 2-րդ հորիզոնականում կյանքի հիմնարար պահանջմունքների ցանկում։ • Մարդկային ոսկորների շուրջ 31%-ը կազմում է ջուրը։ • Ուղտն ամենաերկարն է դիմանում ծարավին։ Իրականում սա միֆ է, ընձուղտներն ուղտերից ավելի երկար են կարողանում առանց ջրի դիմանալ։ • Ջրի շշի վրա նշված ժամկետը, վերաբերում է ոչ թե ջրին, այլ շշին։ • Ջրի տակ շնչառությունը պահելի ամենաերկար ժամանակը եղել է 22 րոպե։ • Ջրի «չարաշահումը» կարող է հանգեցնել ջրային թունավորման։ • Լոլիկը 90%-ով բաղկացած է ջրից։ • Ձայնային ալիքները ջրում ավելի արագ են տարածվում քան օդում։ • Գոյություն ունեն ջրի տեսակներ, որոնցից են ծանր ջուրը, այրվող ջուրը, կոշտ ջուրը, փափուկ ջուրը և այլն։